Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը․ Զոհրաբ Մնացականյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123626-Իսրայելը_պետք_է_անմիջապես_դադարեցնի_Ադրբեջանին_սպառազինության_վաճառքը_Զոհրաբ_Մնացականյան
Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը։ Այս մասին իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2020 10:46 Asia/Tehran
  • Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը․ Զոհրաբ Մնացականյան

Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Ադրբեջանին սպառազինության վաճառքը։ Այս մասին իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանին վաճառված սպառազինությունն օգտագործվում է Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար։

Մնացականյանը նշել է, որ չնայած Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, Իսրայելը շարունակել է մահացու սպառազինության վաճառքն Ադրբեջանին, ինչը մեծ խնդիր է երկու երկրների համար։

«Ադրբեջանի հետ զենքի առևտուրը մահացու է, որովհետև Ադրբեջանը երբեք չի երկմտում այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելիս։ Մենք մշտապես արծարծելու ենք այս հարցը, դա միշտ մեր օրակարգի մասն է լինելու երկկողմ և բազմակողմ պլատֆորմերում։ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ», – ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով հուլիսյան լարվածության օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործել է անկախ զենքի ծագման երկրից։ «Մեր զինուժը չեզոքացրել է ադրբեջանական զենքերն անկախ դրանց ծագման վայրից», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio