Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123644-Հայաստանում_էականորեն_բարելավվել_է_կորոնավիրուսի_համաճարակային_իրավիճակը_Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2020 16:11 Asia/Tehran
  • Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 29-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:

Այսպիսով` մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք կա։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio