ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
https://parstoday.ir/hy/news/armenia-i123650-ՀՀ_պաշտպանության_նախարարությունը_հյուրընկալել_է_սփյուռքահայ_երիտասարդների
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 30, 2020 04:36 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հյուրընկալել է  սփյուռքահայ երիտասարդների

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտությունը, սփյուռքահայերի, ինչպես նաև տարբեր պետություններից ժամանած այլազգի երիտասարդների շփումը Հայաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio
https://urmedium.com/c/armenianradio