Հայաստանը բանակցություններում կոնկրետ առաջարկություններ ունի ռիսկերը նվազեցնելու համար․ Մնացականյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123734-Հայաստանը_բանակցություններում_կոնկրետ_առաջարկություններ_ունի_ռիսկերը_նվազեցնելու_համար_Մնացականյան
Ղարաբաղյան (Արցախյան) հակամարտության կարգավորման գործընթացում կան սուբստանտիվ բանակցություններ, որոնք աշխատանքի ուղղություններից միայն մեկն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2020 06:55 Asia/Tehran
  • Հայաստանը բանակցություններում կոնկրետ առաջարկություններ ունի ռիսկերը նվազեցնելու համար․ Մնացականյան

Ղարաբաղյան (Արցախյան) հակամարտության կարգավորման գործընթացում կան սուբստանտիվ բանակցություններ, որոնք աշխատանքի ուղղություններից միայն մեկն են։

Այս մասին այսօր «Հեռանկարի» եթերում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Աշխատանքի երկրորդ ուղղությունը եղել է միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցություններում արդյունքների հասնելու համար։ Դա վերաբերում է ռիսկերի նվազեցմանն ու խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Մնացականյանի խոսքերով՝ հակառակ կողմի հռետորաբանությունը չի նպաստում այս նպատակներին հասնելուն։

Նախարարի խոսքերով՝ այդ հռետորաբանությունը օգտագործվում է նաև ներքին քաղաքականության մեջ, երբ Հայաստանն ու ԼՂ- ը   (Արցախ)  ներկայացվում են որպես թշնամիներ՝ քաղաքական նպատակներով։

Իսկ Հայաստանը, ըստ նախարարի, ունի կոնկրետ առաջարկներ, որ վերաբերում են մոնիտորինգային համակարգին, հետաքննության միջոցառումներին, տեղում հրամանատարների միջև ուղիղ կապի ապահովմանը։ Այդ առաջարկների իրականացումը պետք է թույլ տա ապահովել անվտանգության համապատասխան միջավայրի ապահովումը՝ ռիսկերի բացառման համար։

Shant.am                                                                                                          

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio