ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124005-ՀՀ_ԶՈՒ_ԳՇ_պետը_հետևել_է_զորավարժության_ընթացքին
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 07, 2020 14:43 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին:

Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:

Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio