Գործնագործ ԱԺ բակում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության
Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործնագործ կխաղան։ Միջոցառում-հավաքը ախատեսված է օգոստոսի 10-ին՝ ժամը 18.00-ին։
Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։ Պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։
«Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռություն: Ամուլսարի պահապանները միայնակ են մնացել «Լիդիան» ընկերության և վերջինիս ապօրինությունների ու լրատվական ձեռնածությունների դեմ՝ միաժամանակ բախվելով ոստիկանության աննախադեպ բռնությունների և իշխանության տոտալ անտարբերության։ Ամուլսարը սար է մնալու․ այլընտրանք չկա»,- ասված է հայտարարությունում։
Կազմակերպիչները հիշեցնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio