Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի. Ոստիկանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i124153-Ազգային_ժողովի_դիմացից_բերման_է_ենթարկվել_10_քաղաքացի._Ոստիկանություն
Ազգային ժողովի դիմացից այսօր՝ օգոստոսի 10-ին, բերման է ենթարկվել 10 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2020 13:09 Asia/Tehran
  • Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի. Ոստիկանություն

Ազգային ժողովի դիմացից այսօր՝ օգոստոսի 10-ին, բերման է ենթարկվել 10 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նշենք, որ ամուլսարի պաշտպաններն ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս են բերման ենթարկվել։

ԱԺ դարպասներն այսօր փակ էին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ անվտանգության աշխատակիցներն ասել էին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Կազմակերպիչները հիշեցնում էին, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:

 

news.am