Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով
https://parstoday.ir/hy/news/armenia-i124193-Արտակարգ_դրության_ժամկետը_երկարաձգվեց_ևս_մեկ_ամսով
Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 09:17 Asia/Tehran
  • Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով

Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում:

«Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio