Նույնիսկ օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում բուժելու ենք անվճար. Ավինյանը՝ Զոլյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124198-Նույնիսկ_օտարերկրյա_քաղաքացիներին_Հայաստանում_բուժելու_ենք_անվճար._Ավինյանը_Զոլյանին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 11:51 Asia/Tehran
  • Նույնիսկ օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում բուժելու ենք անվճար. Ավինյանը՝ Զոլյանին

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե բուհերի վերաբացման վերաբերյալ մոտավոր որոշումը ինչպիսին կլինի. «Ո՞ր տարբերակների միջև է ընտրությունը»:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև` եթե Հայաստան եկած օտարերկրյա քաղաքացու թեստի արդյունքը դրական լինի, ինչ է կատարվելու:

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Նույնիսկ օտարերկրյա քաղաքացիներին մենք բուժելու ենք անվճար»:

Ինչ վերաբերում է բուհերին, Ավինյանն ասաց. «Հիմնական մոտեցումը հիբրիդային է, ինչը ենթադրում է և առկա, և հեռավար ուսուցում: Նախնական քննարկումները սեպտեմբերի 1-ից 15-ը վերսկսելու մասին են»:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio