Փորձագետ. Հայաստանին փորձարարական զորամասեր են անհրաժեշտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i124257-Փորձագետ._Հայաստանին_փորձարարական_զորամասեր_են_անհրաժեշտ
Անհնար է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման աճ ապահովել՝ փորձելով նոր սպառազինություններ ստեղծել արդեն գոյություն ունեցող զորքերի հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2020 16:13 Asia/Tehran
  • Փորձագետ. Հայաստանին փորձարարական զորամասեր են անհրաժեշտ

Անհնար է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման աճ ապահովել՝ փորձելով նոր սպառազինություններ ստեղծել արդեն գոյություն ունեցող զորքերի հիման վրա:

 Այս մասին «Որպես տեխնոլոգիական խնդիրների համակարգ ժամանակակից ռազմարդյունաբերությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Instigate ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտը սխալ մոտեցումն է: «Մենք փորձում ենք սպառազինության նոր տեսակներ արտադրել արդեն հնացած մտածելակերպի հիման վրա: Նոր սպառազինությունն ու նոր զորքերը պետք է ստեղծվեն զուգահեռաբար»,-նշել է նա: Նրա գնահատմամբ՝ ՌԱՀ ընկերությունների առջեւ պետք է կոնկրետ խնդիրներ դրվեն, որոնց հիման վրա կմշակվի ոչ միայն նոր սպառազինություն, այլ նոր ռազմավարություն:

Բացի նշված խնդիրներից՝ Պողոսյանը նշել է փորձարարական զորամասերի ձեւավորման անհրաժեշտությունը, որոնց կազմում կլինի մոտ 3000 մարդ ԶՈւ ակտիվ ռեզերվից:

Դրանց հիմնական գործառույթը կլինի ՌԱՀ ընկերությունների նորարարական տեխնոլոգիաների փորձարկումը: Եվ միայն այդ պայմանների դեպքում, փորձագետի խոսքով, հնարավոր է խոսել ռազմարդյունաբերության ոլորտում առաջընթացի մասին: 

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio