Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124280-Ռուսաստան_թե_Արևմուտք._Փաշինյանը_պատասխանել_է_bbc_ի_պրովոկացիոն_հարցին
Վարչապետը պատասխանել է նաև Իրանի պատճառով ԱՄՆ–ի և Հայաստանի վատթարացած հարաբերությունների մասին հարցին։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 14, 2020 11:58 Asia/Tehran
  • Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին

Վարչապետը պատասխանել է նաև Իրանի պատճառով ԱՄՆ–ի և Հայաստանի վատթարացած հարաբերությունների մասին հարցին։

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է բոլոր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության և անվտանգության, իսկ Եվրոպական Միության հետ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։ Այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC–ի HardTalk հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրի հարցին, թե, ի վերջո, ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը` դեպի Ռուսաստան, թե Արևմուտք։

«Ռուսաստանը տասնյակ տարիների Հայաստանի գործընկերն է, իսկ Եվրոպական Միությունը օգնում է մեզ իրականացնել հեղափոխությունից հետո ռեֆորմային ծրագրերը։ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները երկու կողմերի հետ էլ», – պատասխանել է Փաշինյանը։

Սաքուրին չի բավարարել պատասխանը, նա մեկ անգամ էլ է փորձել Հայաստանի վարչապետից կոնկրետ պատասխան կորզել, սակայն ապարդյուն։ Այնուհետև լրագրողը Փաշինյանից փորձել է ճշտել` ինչպես է Հայաստանը զարգացնելու հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ, եթե խնդիրներ ունի Թուրքիայի և արդեն ԱՄՆ–ի հետ։

«ԱՄՆ–ն խնդրել էր ձեզ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, բայց դուք դա չարեցիք»,– նկատել է լրագրողը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակելու է Իրանի հետ լավ հարաբերությունները` բոլոր ուղղություններով։

«Մենք կանենք առավելագույնը, որ ԱՄՆ–ի հետ պահպանվեն լավ և բարիդրացիական հարաբերություններ», – ընդգծել է վարչապետը։

Նույն հաղորդման շրջանակում Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio