Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i124323-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_196_նոր_դեպք._մահվան_3_նոր_դեպք
Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2020 08:36 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 817 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 242 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1059-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): Մեկ օրում արվել է 1827 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 183789 թեստ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

https://news.am/arm/news/597015.html