Փաշինյանի հարցազրույցից հետո BBC HARDtalk-ը մարտահրավեր է նետում Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո BBC HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը հարցազրույցի մարտահրավեր է նետել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաքուրը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի արձագանքն արտառոց էր` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի: Եվ, ի՞նչ կասեք, Իլհամ Ալիև (նա Ադրբեջանի նախագահին նշելու համար օգտագործել է @presidentaz թեգը-խմբ.) կամ որևէ այլ նախարար Բաքվում»,- գրել է Սաքուրը:
BBC HARDtalk հաղորդաշարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը հրապարակել է օգոստոսի 14-ին: Փաշինյանը հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Տավուշում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, Ռուսաստանի, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին և մի շարք այլ` ներքաղաքական ու տնտեսական հարցերի:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio