ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124434-ՀՀ_ԶՈՒ_ներկայացուցիչները_մասնակցում_են_Էշելոն_2020_զորավարժությանը
Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում oգոստոսի 17-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 08:36 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում oգոստոսի 17-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես է եկել  ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը: Նրա խոսքով` զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները  ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը  բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին   օպերատիվ արձագանքելու շահերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում  կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի  կազմակերպման վերաբերյալ:

 Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio