ԱԶԲ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար
https://parstoday.ir/hy/news/armenia-i124457-ԱԶԲ_ն_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_համար_Հայաստանին_կտրամադրի_2_մլն_դոլար
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2020 16:15 Asia/Tehran
  • ԱԶԲ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարել և մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու ուղղությամբ, այդ թվում նաև կարանտինային միջոցառումներ: Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկել է միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ է հաստատել՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio