Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից. «Ժողովուրդ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i124545-Գագիկ_Ծառուկյանը_կրկին_կհեռանա_քաղաքականությունից._Ժողովուրդ
Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 06:49 Asia/Tehran
  • Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից. «Ժողովուրդ»

Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում նա ավելի շատ հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության և կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին:

Այսինքն, որպես այդպիսին քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդպիսի պասիվությունն իր պատճառներ ունի և չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականի հայտնի դեպքերի ժամանակ:

Եվ հենց դա է պատճառը, որ նա արդեն սկսել է քաղաքականապես պասիվություն դրսևորել՝ գործունեություն ծավալելով միայն սպորտի և տնտեսության բնագավառում:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է, և այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է: Այդպիսի լուրերը, բացի ժպիտից, ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց նա»:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio