Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i124550-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_158_մահվան_6_նոր_դեպք
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Օգոստոս 21, 2020 07:31 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 477-ի:

Այդ մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 842 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 192 199 թեստ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio