Մեկնարկում է սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124570-Մեկնարկում_է_սփյուռքի_և_Հայաստանի_ստարթափների_համար_նախատեսված_govtech_launchpad_ծրագիրը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ մեկնարկում են սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad պիլոտային ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 14:30 Asia/Tehran
  • Մեկնարկում է սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad ծրագիրը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ մեկնարկում են սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար նախատեսված GovTech Launchpad պիլոտային ծրագիրը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

GovTech Launchpad ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար: Մասնակից թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ, վստահություն, որ իրենց գաղափարները կօգնեն սփյուռքահայերին, և պատրաստակամություն Հայաստան տեղափոխվելու համար:

Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով: Ծրագիրը կունենա նաև 2-րդ փուլ:

Մրցանակային պարգևից բացի՝ նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է անհատական մասնագիտական խորհրդատվություն, մենթորություն, անդամակցություն, 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, դասընթացներ, կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում, ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին և բազում այլ հնարավորություններ, որոնք կաջակցեն զարգացնել ստարթափների գաղափարները և պրակտիկ լուծումներ տալ դրանք իրագործելու համար։

Վերջնարդյունքում՝ մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր լուծումներ

Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և հայրենադարձների համար, պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և ստանալ միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն, հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Ծրագրին դիմելու համար պետք է այցելել հղմամբ՝ https://bit.ly/3kRUpua: Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը՝ ժամը 23:59։

GovTech Launchpad-ի բոլոր հնարավորությունները ներկայացնելու համար օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն ծրագիրը: Քննարկումը տեղի է ունենալու ZOOM հարթակում:

Ծրագրի ներկայացումը հասանելի կլինի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio