Շոյգուն պատմել է, թե երբ կկայանա ՊՆ ղեկավարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124627-Շոյգուն_պատմել_է_թե_երբ_կկայանա_ՊՆ_ղեկավարների_հանդիպումը
ՌԴ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել է, որ ԱՊՀ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, ՇՀԿ-ի անդամ պետությունների և ՀԱՊԿ-ի համատեղ նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ սեպտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2020 12:00 Asia/Tehran
  • Շոյգուն պատմել է, թե երբ կկայանա ՊՆ ղեկավարների հանդիպումը

ՌԴ բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ասել է, որ ԱՊՀ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, ՇՀԿ-ի անդամ պետությունների և ՀԱՊԿ-ի համատեղ նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ սեպտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Այս հայտարարությունը ՌԴ պաշտպանության նախարարն արել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում:

«Ես ուրախ կլինեի ձեզ տեսնել սեպտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, ՇՀԿ-ի անդամ պետությունների և ՀԱՊԿ-ի համատեղ նիստում»,- ասաց Շոյգուն:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Տոնոյանին՝ հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին ՀՀ ԶՈՒ զորախմբի մասնակցության համար:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio