Ավտոերթ՝ ԿԳՄՍ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականի պահանջով
https://parstoday.ir/hy/news/armenia-i124652-Ավտոերթ_ԿԳՄՍ_ՀՀ_կրթության_գիտության_մշակույթի_և_սպորտի_նախարարի_հրաժարականի_պահանջով
Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 05:02 Asia/Tehran
  • Ավտոերթ՝ ԿԳՄՍ    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի    նախարարի հրաժարականի պահանջով

Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ին, ավարտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության կողմից տրված ժամկետը:

Մինչ այս պահը վերոնշյալ նախարարությունը չի կատարել մեր պահանջներից և ոչ մեկը (տե՜ս հղումը): Ավելին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են դպրոցների՝ սեպտեմբերի 15-ի վերամուտի հետ կապված անիրատեսական որոշումներ, որոնք տապալելու են արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված հայկական կրթական ամբողջ համակարգը:

Ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 24-ին (երկուշաբթի օրը) ՝ ժամը 13:00-ից, մեծ ավտոերթով կսկսենք նախարարի հրաժարականը պահանջող անժամկետ գործողությունների շարքը, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը:

Կո՛չ ենք անում համայն հայ ժողովրդին վաղվանից սկսած՝ ժամ առ ժամ հետևել մեր էջում հրապարակվող հետագա գործողություններին վերաբերող հայտարարություններին:

Միասի՛ն և կամքո՛վ վերադարձնենք հայ դպրոցը հային»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio