Հայաստանի ռազմական ավիացիոն տեխնիկան մոդեռնիզացվում է․ Դավիթ Տոնոյանը կարևոր հայտարարություններ է արել
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
Դավիթ Տոնոյանը կարևորագույն հայտարարություններ է արել, մասնավորապես Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին:
Այս առնչությամբ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց. «Բնականաբար, խոսքը ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալի և տեսակների մասին է: Այսինքն՝ նկատի է առնվում, որ նախկինում նման ծավալներ չեն եղել»:
Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը չի գնել ավիացիոն տեխնիկա, իսկ այժմ ոչ միայն գնվում է այդ տեխնիկան, այլև մոդեռնիզացվում:
Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդները գրեթե նույնն են, ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը նկատի է ունեցել Թուրքիային. «Թեև ես համաձայն չեմ, որ Թուրքիան Ռուսաստանի ուղիղ հակառակորդն է»:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio