Հայաստանի ռազմական ավիացիոն տեխնիկան մոդեռնիզացվում է․ Դավիթ Տոնոյանը կարևոր հայտարարություններ է արել
https://parstoday.ir/hy/news/armenia-i124795-Հայաստանի_ռազմական_ավիացիոն_տեխնիկան_մոդեռնիզացվում_է_Դավիթ_Տոնոյանը_կարևոր_հայտարարություններ_է_արել
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 15:13 Asia/Tehran
  • Հայաստանի ռազմական ավիացիոն տեխնիկան մոդեռնիզացվում է․ Դավիթ Տոնոյանը կարևոր հայտարարություններ է արել

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում մասնակցել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Դավիթ Տոնոյանը կարևորագույն հայտարարություններ է արել, մասնավորապես Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին:

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց. «Բնականաբար, խոսքը ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալի և տեսակների մասին է: Այսինքն՝ նկատի է առնվում, որ նախկինում նման ծավալներ չեն եղել»:

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանը չի գնել ավիացիոն տեխնիկա, իսկ այժմ ոչ միայն գնվում է այդ տեխնիկան, այլև մոդեռնիզացվում:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդները գրեթե նույնն են, ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը նկատի է ունեցել Թուրքիային. «Թեև ես համաձայն չեմ, որ Թուրքիան Ռուսաստանի ուղիղ հակառակորդն է»:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio