Մեղրիի սահմանային անցակետում շարունակվում է ուժեղացված ծառայությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124798-Մեղրիի_սահմանային_անցակետում_շարունակվում_է_ուժեղացված_ծառայությունը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը հսկողություն է իրականացնում ՀՀ մուտք գործած բոլոր անձանց առողջական վիճակի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2020 16:18 Asia/Tehran
  • Մեղրիի սահմանային անցակետում շարունակվում է ուժեղացված ծառայությունը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը հսկողություն է իրականացնում ՀՀ մուտք գործած բոլոր անձանց առողջական վիճակի նկատմամբ:

Մարտից այս աշխատանքներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով` կատարելով ՀՀ մուտք գործող անձանց վիզուալ զննում, հարցում, ջերմաչափում, «Արմեդ» համակարգում տվյալների լրացում:

Պարտադիր կատարվում է սահմանային վերահսկողություն իրականացնող այլ ծառայությունների աշխատակիցների ամենօրյա ջերմաչափում:

Հիշեցնենք` սահմանափակումների մեղմացման արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան՝ համապատասխան զննություն անցնելուց հետո։ Ըստ այդմ` սահմանվել է, որ ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշերի առկայությամբ պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։

ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio