«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին. Փաշինյանը հորդորել է պատրաստվել առաջիկա գրոհներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124813-Փաստ_._Ստամբուլյան_կոնվենցիան_կքննարկվի_սեպտեմբերին._Փաշինյանը_հորդորել_է_պատրաստվել_առաջիկա_գրոհներին
Ստամբուլյան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին. Փաշինյանը հորդորել է պատրաստվել առաջիկա գրոհներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2020 08:44 Asia/Tehran
  • «Փաստ». Ստամբուլյան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին. Փաշինյանը հորդորել է պատրաստվել առաջիկա գրոհներին

Ստամբուլյան կոնվենցիան կքննարկվի սեպտեմբերին. Փաշինյանը հորդորել է պատրաստվել առաջիկա գրոհներին:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։

Սակայն քիչ չեն նրանք, որոնք հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։

Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio