ԼՂ-ի (Արցախ) նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124849-ԼՂ_ի_(Արցախ)_նախագահն_ընդունել_է_ՀՀ_պաշտպանության_նախարար_Դավիթ_Տոնոյանին
ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2020 08:30 Asia/Tehran
  • ԼՂ-ի (Արցախ) նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂ-ի ( Արցախի Հանրապետության)  պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում ԼՂ-ի (Արցախ) ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio