ԼՂ-ի (Արցախ) նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին
ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂ-ի ( Արցախի Հանրապետության) պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում ԼՂ-ի (Արցախ) ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio