Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124979-Դավիթ_Տոնոյանն_ու_ՀՀ_ում_Հունաստանի_դեսպանը_քննարկել_են_Ադրբեջանի_ապակառուցողական_քայլերը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2020 13:34 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների վերսկսումը, փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։

Տոնոյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հրահրված լարվածությունը։

«Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:

Read more: https://armeniasputnik.am/armenia/20200901/24304768/Davit-Tonoyann-u-HH-um-Hunastani-despany-qnnarkel-en-Adrbejani-apakarucoghakan-qaylery.html