ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125016-ՀՀ_ԱԳՆ_մամուլի_խոսնակը_մեկնաբանել_է_բոլորը_բոլորի_դիմաց_սկզբունքով_փոխանակման_հնարավորությունը
ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 11:54 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորությունը

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ չեմ կարող մանրամասներ հայտնել»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի իրավասության տակ հայտնված անձանց հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը: «Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,-հավելեց Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորության մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանում ռազմագերիներ չկան: «Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են հնչեցնում չհաստատված հանգամանքներում իրենց կողմում հայտնված անձանց, ովքեր հանցանք չեն գործել: Միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, նրանց ռազմագերիների չեն վերածում եւ հարգում են նրանց իրավունքը: Ադրբեջանը փորձում է հետ վերադարձնել 2 քաղաքացիների՝ անչափահաս Սմբատ Ցականյանի մարդասպաններին (պատիժ են կրում ԼՂ-ում (Արցախ),-խմբ.): Անչափահասի սպանությունը ծանր հանցանք է ցանկացած հասարակությունում: Կարծում եմ՝ պատաստախնն առավել քան հստակ է»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio