Ռոբերտ Քոչարյանը՝ խաղադրույքի «կույր» տիրույթում
https://parstoday.ir/hy/news/armenia-i125040-Ռոբերտ_Քոչարյանը_խաղադրույքի_կույր_տիրույթում
Ռոբերտ Քոչարյանը, ՌԲԿ գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, որ, այսպես ասած, Սորոսի գրասենյակը Հայաստանում գործել է հենց իր նախագահության ժամանակից, այն դեպքում, երբ այսօր ինքն էլ դարձել է «հակասորոսական շարժման» աշխույժ մասնակից, ասել է, թե, որպես նախագահ, անգամ տեղյակ էլ չի եղել, որ բացվել է այդպիսի գրասենյակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2020 06:49 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանը՝ խաղադրույքի «կույր» տիրույթում

Ռոբերտ Քոչարյանը, ՌԲԿ գործակալության հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, որ, այսպես ասած, Սորոսի գրասենյակը Հայաստանում գործել է հենց իր նախագահության ժամանակից, այն դեպքում, երբ այսօր ինքն էլ դարձել է «հակասորոսական շարժման» աշխույժ մասնակից, ասել է, թե, որպես նախագահ, անգամ տեղյակ էլ չի եղել, որ բացվել է այդպիսի գրասենյակ:

Ռոբերտ Քոչարյանի այդ պնդումը հնարավոր կլիներ համարել անկեղծ, եթե, իհարկե, չլիներ կառավարման այն բնույթը, որ գործել է Հայաստանում այդ տարիներին: Իսկ դրա առանցքային հանգամանքներից մեկն այն էր, որ ամեն ինչ, ամեն շարժ պետք է լիներ առնվազն իրազեկվածության և տեղեկացվածության տիրույթում: Հակառակ դեպքում, ուղղակի փլուզման ենթակա էր դառնում համակարգի ամբողջատիրականությունը: Յուրաքանչյուր լումայի շարժ եղել է վերահսկման ենթակա, և այստեղ իրականությունն այնքան ակնհայտ էր, որ պարզապես հնարավոր է այդօրինակ գնահատականներով՝ «տեղյակ չլինելու» մասին, տպավորություն թողնել, թերևս, միայն արտաքին աչքի կամ ականջի համար: Բայց այստեղ, իհարկե, ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ հարցը հնչում է, ինչը նշանակում է, որ այն կա նաև Ռուսաստանում:

Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանն է հարց տալիս Սորոսի գրասենյակի մասին, ինչը նշանակում է, որ «հակասորոսականության» հանգամանքը քաղաքական ծրագրի մաս դարձնելը Ռուսաստանում այնքան էլ «հալած յուղի» տեղ չի անցնում: Իսկ նրանք, որոնց մոտ առկա են այդ հարցերը, անշուշտ, շատ լավ են պատկերացնում հայաստանյան իրողությունները՝ սկսած անկախությունից մինչև, իհարկե, այսօր: Եվ, թերևս, այդ պատկերացումներն էին նաև պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին Ռուսաստանը նախապատվություն տվեց իշխանությունը Սերժ Սարգսյանին անցկացնելու տարբերակին՝ ի հեճուկս այն դե ֆակտո կամ անգամ դե յուրե «Պուտին-Մեդվեդև» փոխատեղման սկզբունքով պահելու Ռոբերտ Քոչարյանի փորձի, որ կարող էր իրագործվել Վարդան Օսկանյանին նախագահի պաշտոնում առաջադրելու միջոցով: Այդ առումով ակնառու է, որ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում խաղադրույքը կատարել է Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց ամենևին ոչ կուրորեն: Ավելին, այդ իրողությունները հաշվի առնելով, հնարավոր է այն իրավիճակը, երբ Ռոբերտ Քոչարյանն է քաղաքական իմաստով «կուրորեն» հայտնվել Ռուսաստանի քաղաքական ղեկավարության խաղադրույքի տիրույթում:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio