ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի. ինչ է նախատեսված
https://parstoday.ir/hy/news/armenia-i125052-ՀԱՊԿ_ը_Հայաստանում_զորավարժություններ_կանցկացնի._ինչ_է_նախատեսված
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցկացվեն աշնանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2020 09:46 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ կանցկացնի. ինչ է նախատեսված

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները Հայաստանի տարածքում կանցկացվեն աշնանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն 2020» զորավարժությունների շրջանակում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը։ Ինչպես հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, զորավարժությունները կկանցկացվեն աշնանը։

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են հավաքական անվտանգության կազմակերպության Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացմանն ուղղված համատեղ օպերացիայի նախապատրաստման և  անցկացման հարցերի մշակում», – նշել են մամուլի ծառայությունում։

Զորավարժության ղեկավարումը հանձնարարված է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետին։

Բացի այդ, նախատեսվում է աշնանը «Որոնում 2020» հետախույզների զորավարժություններ անցկացնել, որոնց ընթացքում, Կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շահերից ելնելով, կմշակվեն ՀԱՊԿ պետությունների հետախուզական մարմինների ուժերով և միջոցներով հետախուզումը կազմակերպելու և վարելու հարցերը։

Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio