190 նոր վարակակիր եւ 402 առողջացած. գրանցվել է 4 մահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125085-190_նոր_վարակակիր_եւ_402_առողջացած._գրանցվել_է_4_մահ
Հայաստանի ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսով վարակի սեպտեմբերի 4-ի տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2020 09:12 Asia/Tehran
  • 190 նոր վարակակիր եւ 402 առողջացած. գրանցվել է 4 մահ

Հայաստանի ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսով վարակի սեպտեմբերի 4-ի տվյալները:

Ըստ այդմ, մեկ օրում դեպքերի թիվն աճել է 190-ով՝ 2 հազար 363 թեստավորումից: Բուժվածների թիվն ավելացել է 402-ով: Օրվա տվյալով գրանցվել է վարակից 4 մահ: Այդպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմել է 44 հազար 461, իսկ բուժվածների ընդհանուր թիվը՝ 39 հազար 257: Փաստացի բուժում է ստանում 4041 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 891-ի: Հայաստանում իրականացվել է 213 հազար 644 թեստավորում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio