Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետեւում
https://parstoday.ir/hy/news/armenia-i125117-Քաղաքացիները_ովքեր_կարանտինի_շրջանում_կխախտեն_ինքնամեկուսացման_ռեժիմը_կարող_են_հայտնվել_ճաղերի_հետեւում
Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչեւ մեկ ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչեւ 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 06:15 Asia/Tehran
  • Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետեւում

Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչեւ մեկ ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչեւ 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:

Այս մասին ասվում է նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է կառավարությունը ԱԺ-ում քննարկման ժամանակ:

Խոսքը, մասնավորապես, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է: Այն դեպքում, եթե վերոնշյալ խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս ժամկետով կամ էլ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով՝ մինչեւ 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Միեւնույն ժամանակ, եթե նշված գործողությունների պատճառով պատահաբար մահ է պատճառվել մարդուն,  մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում՝ մինչեւ 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio