Հայաստանը գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125154-Հայաստանը_գրանցել_է_կորոնավիրուսով_վարակման_դեպքերի_Եվրոպայում_ամենաբարձր_ցուցանիշը
Հայաստանը սեպտեմբերի 3-ի դրությամբ 100 000 բնակչի հաշվով գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը: Երկիրն առաջատարն է այդ ցուցանիշով նաև տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2020 04:42 Asia/Tehran
  •  Հայաստանը գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը

Հայաստանը սեպտեմբերի 3-ի դրությամբ 100 000 բնակչի հաշվով գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը: Երկիրն առաջատարն է այդ ցուցանիշով նաև տարածաշրջանում:

Այդ մասին են վկայում աշխարհումկորոնավիրուսային վարակի շուրջ զարգացումների վիճակագրական տվյալներին հետևող statista.com կայքի տվյալները:

Ըստ կայքի ներկայացրած աղյուսակի՝ 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 1,490:

Հայաստանին 1,098.72 ցուցանիշով հաջորդում է Լյուքսեմբուրգը, մինչդեռ եռյակը 1,021 ցուցանիշով եզրափակում է Իսպանիան:

Տարածաշրջանային պետություններից Ադրբեջանում 100 000 բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը կազմել է 365.58, Թուրքիայի դեպքում՝ 333.28, Վրաստանի դեպքում՝ 38.73: Ի դեպ, Վրաստանն ամբողջ ցանկում արձնագրել է լավագույն ցուցանիշը:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի տարածքում համավարակից առավել շատ տուժած երկիր է համարվում Ռուսաստանը, որտեղ 100 000 բնակչի հաշվով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 689, իսկ ընդհանուր՝ ավելի քան մեկ միլիոն դեպք:

Ընդհանուր առմամբ, հունվարի 25-ից մինչ սեպտեմբերի 3-ն ամբողջ Եվրոպայի տարածքում գրանցվել է վարակման 4 015 912 դեպք:

Verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio