Հայաստանից որևէ մեկը կտա՞ այդ հնարավորությունն Ալիևին
https://parstoday.ir/hy/news/armenia-i125184-Հայաստանից_որևէ_մեկը_կտա_այդ_հնարավորությունն_Ալիևին
Բելառուսում ծավալվող զարգացումների ֆոնին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության բնույթի արժևորման և նշանակալիության հանգամանքը շեշտելու առիթ ունեցել ենք նախորդ հրապարակումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2020 15:16 Asia/Tehran
  • Հայաստանից որևէ մեկը կտա՞ այդ հնարավորությունն Ալիևին

Բելառուսում ծավալվող զարգացումների ֆոնին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության բնույթի արժևորման և նշանակալիության հանգամանքը շեշտելու առիթ ունեցել ենք նախորդ հրապարակումներում:

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ Հայաստանում որոշակիորեն հասունանում է քաղաքական ապակայունացման ռիսկ, համենայնդեպս հաշվի առնելով մեծ հանրահավաքների մասին քաղաքական մի շարք ուժերի հայտարարությունները:

Բելառուսում անշուշտ ծավալվում են ոչ միայն այդ երկրի ներքին կյանքին վերաբերող զարգացումներ: Գործնականում Բելառուսում դրսևորվում է եվրասիական համակարգի ճգնաժամը և այդ համակարգն առերեսվում է ժամանակակից մարտահրավերներին, փորձելով դրանք հաղթահարել իր համար ավանդական ուժային, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով: Կարո՞ղ են արդյոք Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր ու շրջանակներ Բելառուսի իրադարձությունները դիտարկել առիթ Հայաստանում քաղաքական փոթորիկ առաջացնելու առնվազն փորձի համար, օգտվելով այն հանգամանքից, որ Բելառուսն իր վրա է կենտրոնացրել զգալի միջազգային ուշադրություն:

Ի դեպ, այս համատեքստում արժե թերևս ուշադրության արժանացնել մի հանգամանք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքն ու հեռախոսազրույցը բավականին մեծ փաստական արձանագրում էր ստացել ադրբեջանական քարոզչական տիրույթում, որպես գլխավոր իրադարձություն:

Կասկածից վեր է անշուշտ, որ Հայաստանում քաղաքական անկայունությունը այն է, ինչ այս պահին ամենից շատ սպասում են Ադրբեջանում, դրանում տեսնելով տավուշյան պարտության և ընդհանրապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանի բավականին ծանր դիվանագիտական իրադրությունից ելքը կամ հնարավորությունը: Կտա՞ Իլհամ Ալիևին այդ հնարավորությունը Հայաստանի որևէ քաղաքական ուժ կամ խումբ: Դրա՞ հարցն էր Ալիևը մոտ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցով քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ, Հայաստանին զենքի մատակարարման թեման դարձնելով ընդամենը այսպես ասած քողարկման միջոց:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio