«Իրատես». Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության են եկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i125255-Իրատես_._Սերժ_Սարգսյանն_ու_Ռոբերտ_Քոչարյանը_համաձայնության_են_եկել
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 14:16 Asia/Tehran
  • «Իրատես». Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության են եկել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են թե ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել, ինչը թելադրված է նրանց ղեկավարների կողմից:

Նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով: Այսինքն, ներքին պայմանավորվածություն կա, որ միմյանց դեմ սրեր չճոճեն, իրար չխանգարեն եւ միակ թիրախ դիտարկեն օրվա իշխանություններին:

Ասում են, որ միասին պայքարելու հնարավորություններն այսօր դեռ չեն նշմարվում, հակասություններ կան տարբեր առումներով՝ մարտավարությունից սկսած: Եվ Քոչարյանը, եւ Սարգսյանն իրենց թիմակիցներին խստիվ հորդորել են միմյանց դաշտ չմտնել, իշխանության ջրաղացին ջուր չլցնել՝ հրապարակավ հակասություններ ցուցադրելով»:

https://news.am/arm/news/600946.html