Հայ-ռուսական զորավարժություներ՝ Թուրքիայի սահմանի մոտ
Ռուսաստանը և Հայաստանը զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու ռազմաբազաներում:
Զորավարժությունների շրջանակներում, Երևանում տեղակայված մարտական հենակետերից թռիչք իրականացրած կործանիչները, վայրէջք են կատարել Թուրքիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանում:
Չորեքշաբթի օրը, massispost լրատվական կայքը հաղորդել է, որ զորավարժություններին մասնակցում են Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի շուրջ հազար զինվորներ, 200 տանկ, հրետանի և այլ ռազմական տեխնիկա, ինչպես նաև տասներկու ռուսական և հայկական ռազմական ինքնաթիռներ:
Ռուսաստանի զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է. «Ռուսական ՄիԳ -29 կործանիչներն իրականացրել են մոդելավորված պաշտպանական և հարձակողական գործողություններ»:
Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և հյուրընկալում է 5,000 ռուս զինծառայողների: Հայաստանը Ռուսաստանի ռազմական ներկայությունը որպես լուրջ կանխարգելիչ միջոց է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի հնարավոր ռազմական միջամտության համար:
Հայաստանի և Ռուսաստանի զորավարժություններն անցկացվել են Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո:
«Թուրքիայի ապակայունացման և ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի հարակից շրջանների համար», - վերջերս «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio