«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՀՀ էներգետիկ համակարգը՝ տարածաշրջանային խոշոր հանգույց
ՀՀ էներգետիկ համակարգը՝ տարածաշրջանային խոշոր հանգույց:
«Էներգետիկայի բնագավառի զարգացման ինչ ուղղություն է նախատեսում կառավարությունը տարածաշրջանային համագործակցության մասով: «Հհ»-ին սա հետաքրքրեց այն համապատկերում, երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացանք, որ կառավարության նպատակն է մինչեւ 2030 թ. ունենալ 12 մլրդ կՎտժ արտադրանք, որից արտահանման բաժինը շուրջ 5,4 մլրդ կՎտժ կլինի:
Էներգետիկայի ոլորտի մեր մասնագետները պնդում են. որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն Հայաստանի մրցակցային առավելությունները տարածաշրջանի մյուս երկրների հետ համատեղ փոխշահավետ համագործակցության նպատակով` չափազանց կարեւոր է գնահատել էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումները:
Այժմ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորման աշխատանքներին։ Այն նախատեսվում է գործարկել 2025 թ.: ԵԱՏՄ բնական գազի ընդհանուր շուկան էլ նախատեսվում է գործարկել 2025 թ.: Իսկ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասով համագործակցությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ քաղաքականությունը, էներգետիկ անվտանգությունը, էներգետիկ աղբյուրների բազմազանությունը, փոխանցման ուղիների դիվերսիֆիկացիան։ Արդյունքում նոր խրախուսող գործիքակազմ կներդրվի վերականգնվող էներգետիկայի աղբյուրների օգտագործման համար, ինչի արդյունքում շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ։ Կբարձրանա նաեւ միջուկային անվտանգության աստիճանը, այդ թվում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած վառելիքի կառավարման ու վերահսկման հարցում…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio