ԵԶԲ-ն ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում
Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում ՀՆԱ-ի 4․8% աճ է կանխատեսում 2020-ին, ասվում է բանկի զեկույցում։
Զեկույցում նշվում է 2020-ի առաջին կիսամյակում համավարակի բացասական էֆեկտի մասին՝ ԵԶԲ հետ աշխատող երկրներում։
Ըստ ցուցանիշների՝ ՀՀ-ի ՀՆԱ հավանական աճը մոտ 4․8% կլինի, Բելառուսինը՝ 1․5%, Ղազախստանինը՝ 2․2–2․7%, Ղրըղզստանինը 3․4–3․6%, ՌԴ-ինը՝ 1%, Տաջիկստանինը՝ 6․9%։
Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա էականորեն ազդել է տրանսֆերների նվազումը։
Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ 30%-ը, Հայաստանում՝ 11%-ը։
Panarmenian.net
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio