Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընթանում է փակ դռների հետեւում
https://parstoday.ir/hy/news/armenia-i125540-Քոչարյանի_և_մյուսների_գործով_նիստն_ընթանում_է_փակ_դռների_հետեւում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընթանում է փակ դռների հետեւում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 09:08 Asia/Tehran
  • Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընթանում է փակ դռների հետեւում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստն ընթանում է փակ դռների հետեւում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստը եւս անցկացվել էր դռնփակ ռեժիմով: Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի վերացման մասին եւ, ինչպես ավելի վաղ խոստացել էր, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը: Սակայն փաստաբանը խնդրել էր նիստը դռնփակ ռեժիմով անցկացնել. դատարանը բավարարել էր խնդրանքը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդեւանյանը պարզաբանեց, որ նիստն ընթանում է փակ դռների հետեւում, քանի որ բանկային գաղտնիքների եւ անձնական տվյալների գաղտնիություն ներկայացնող տեղեկություններ են հրապարակվում: Դա օրենքի պահանջն է, ոչ թե` քմահաճույք, շեշտեց փաստաբանը` հավելելով, որ որոշումը հրապարակվելու է հրապարակավ: Արամ Վարդեւանյանը հիշեցրեց նաեւ, որ դատաքննության ընթացքում արդեն կոպիտ խախտում թույլատրվել` կապված բժշկական գաղտնիք ներկայացնող տվյալների հրապարակման հետ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio