Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i125660-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսային_հիվանդության_244_նոր_դեպք
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 08:36 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում:

Սեպտեմբերի 18-ին կատարվել է 3 հազար 737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Կա 182 առողջացած:

Արձանագրվել է մահվան երկու դեպք: Պացիենտները եղել են 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

https://armenpress.am/arm/news/1028201.html