Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Արթուր Վանեցյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i125703-Առաջիկայում_Հայաստանում_սպասվում_են_լրջագույն_քաղաքական_զարգացումներ._Արթուր_Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2020 12:50 Asia/Tehran
  • Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։

Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։

Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիք»-ը հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լա՛վ է ապրելու։

https://verelq.am/hy/node/73022