Սուրեն Պապիկյանը Վիեննայում հանդիպել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125766-Սուրեն_Պապիկյանը_Վիեննայում_հանդիպել_է_ՌԴ_Ռոսատոմ_պետական_կորպորացիայի_գլխավոր_տնօրենի_հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 05:01 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը Վիեննայում  հանդիպել է  ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցներ քննարկել են «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio