Օրակարգում ՀՀ ոչնչացումն է, Թուրքիան դուրս է մղում Ադրբեջանին․ քննարկում 24TV-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i125828-Օրակարգում_ՀՀ_ոչնչացումն_է_Թուրքիան_դուրս_է_մղում_Ադրբեջանին_քննարկում_24tv_ում
Տավուշյան դեպքերով թուրքերը ռազմական կիզակետը ԼՂ-ից (Արցախ) տեղափոխեցին Հայաստան, և սրան զուգահեռ աստիճանաբար շարքից հանում են Ադրբեջանին, որպես կողմ և որպես խաղացող, և ներկայանում են այս տարածաշրջանում որպես ֆիգուրանտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 09:05 Asia/Tehran
  • Օրակարգում ՀՀ ոչնչացումն է, Թուրքիան դուրս է մղում Ադրբեջանին․ քննարկում 24TV-ում

Տավուշյան դեպքերով թուրքերը ռազմական կիզակետը ԼՂ-ից (Արցախ) տեղափոխեցին Հայաստան, և սրան զուգահեռ աստիճանաբար շարքից հանում են Ադրբեջանին, որպես կողմ և որպես խաղացող, և ներկայանում են այս տարածաշրջանում որպես ֆիգուրանտ։

ԱՄՆ-ն էլ մի կողմ է մղվում իրենց իսկ ցանկությամբ, նույնը Ֆրանսիան և Թուրքիան մնում է ՌԴ-ի հետ երես առ երես։ Սա է Թուրքիայի նպատակը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիմնական խնդիրն այն է, որ եթե 2016թ-ին Ապրիլյան պատերազմում ակտիվորեն ներգրավվեց ՌԴ-ն, պատերազմի տաք ֆազան կանխելու համար, նույն բանն արվեց նաև տավուշյան դեպքերի ժամանակ, բայց ընդամենը կանխելու համար, սրանից ավել չգնացին նրանք: Սա էլ ՀՅԴ անդամ ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի տեսակետն է

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ օրակարգում այսօր ոչ թե 5 շրջանների, այլ ՀՀ ֆիզիկական գոյության հարցն է»,- նշել է Եսայանը:

Բանախոսներն անդրադարձել են անկախության տոնի խոհրդին, ինպես նաև ներքին ու արտաքին քաղաքական կարևորության այլ հարցերի ևս:

24news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio