Կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո
https://parstoday.ir/hy/news/armenia-i125877-Կորոնավիրուսի_բացասական_հետևանքները_մեղմելու_նպատակով_ԵՄ_ն_Հայաստանին_կհատկացնի_30_մլն_եվրո
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 08:26 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Փոխվարչապետն ասաց, որ համաձայնագրով կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո: Գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

«Այն տրամադրվելու է բյուջետային աջակցության տեսքով, 24 միլիոն եվրոն միանվագ մասհանմամբ է տրամադրվելու»,-ասաց նա և նշեց, որ այդ գումարը առանց որևէ նախապայմանների է տրամադրվելու:

«Սա բացառիկ ծրագիր է և ուղղված է կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումներին: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրարգերից մեկն է, մենք ԵՄ գործընկերների հետ ևս երկու ծրագիր են քննարկում»,-ասաց Մհեր  Գրիգորյանը:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio