Ավարտվել է «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը․ ընթացքին հետևել է Դավիթ Տոնոյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125938-Ավարտվել_է_Կովկաս_2020_զորավարժությունների_հիմնական_փուլը_ընթացքին_հետևել_է_Դավիթ_Տոնոյանը
ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 05:39 Asia/Tehran
  • Ավարտվել է «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը․ ընթացքին հետևել է Դավիթ Տոնոյանը

ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:

«Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում:

Armlur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio