«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i125939-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Կտրուկ_քայլ_տեղական_արտադրությունը_պաշտպանելու_համար
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 06:45 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար

Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար:

«Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանումը: Սահմանափակումը վերաբերում է նաեւ ԵԱՏՄ երկրներին, ինչն ամրագրված է միության միջպետական հարաբերությունները կանոնակարգող համաձայնագրերում: Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածը նախատեսում է ապրանքների առեւտրի սահմանափակումների կիրառման իրավունք, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար: Որոշման ընդունման նպատակը տեղական արտադրության պաշտպանությունն է, դրա համար ռազմավարական նշանակության հումքային բազայի ապահովումը: Այն կխթանի նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը: Այս որոշման ընդունումն առանձնակի կարեւորություն ունի նաեւ ռազմարդյունաբերության առումով, որը Հայաստանում  էական տեմպերով  է աճում»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio