«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125943-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Ադրբեջանը_կորցրել_է_իրականության_զգացումը
Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 07:45 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը:

«Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։

«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են լուծել տարածաշրջանային հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Իրանի համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որը տավուշյան դեպքերից ժամանակ սատարեց եւ քաջալերեց ադրբեջանական ագրեսիան։

Եթե կարճաժամկետ առումով Ադրբեջանում շատերը ոգեւորված են այս մերձեցմամբ եւ օժանդակող հայտարարություններով, ապա երկարաժամկետ առումով՝ Ադրբեջանն իրապես բախվելու է բազմաթիվ խնդիրների, որովհետեւ դառնալու է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերին։ Արդյունքում, ինչ-որ պահից հարկադրված է լինելու հանդես գալ Թուրքիային օժանդակող հայտարարություններով, որոնք միշտ չէ, որ բխելու են Ադրբեջանի շահերից»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio