Ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ԱԳՆ
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տարածած հայտարարության մեջ:
«Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) նկատմամբ։ Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու ԼՂ-ի (Արցախի ) բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի VERELQ-ը հայտել էր, որ հակառահորդը ԼՂ-ի (Արցախ) ուղղությամբ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ "Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն", - գրել է նա։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
ԼՂ-ի (Արցախ ) նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը», - նշում է նա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է. «Հակառակորդը ԼՂ-ի (Արցախ) ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:
Verelq.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio