Ադրբեջանը ևս 10 տանկ է կորցրել. տեսանյութ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126067-Ադրբեջանը_ևս_10_տանկ_է_կորցրել._տեսանյութ
Տեսանյությում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը հրի մատնում մեր դիրքերին մոտեցող հակառակորդի ռազմական տեխնիկան։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 28, 2020 12:36 Asia/Tehran
  • Ադրբեջանը ևս 10 տանկ է կորցրել. տեսանյութ

Տեսանյությում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը հրի մատնում մեր դիրքերին մոտեցող հակառակորդի ռազմական տեխնիկան։


Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում` համապատասխան տեսանյութին կից հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տեսանյությում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը հրի մատնում մեր դիրքերին մոտեցող հակառակորդի տանկային շարասյունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է