«Ժողովուրդ». Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i126099-Ժողովուրդ_._Արդյունաբերական_արտադրանքի_ծավալներն_ավելացել_են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 06:23 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Բացի այս, պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով:

Աճ է արձանագրվել շինարարության ոլորտում 29.8 տոկոսի չափով: ՀՀ վիճակագրական կոմիտեից մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առեւտրի շրջանառության ծավալներն են, թեկուզ չնչին, բայց ավելացել՝ 0.4 տոկոս: Իսկ, ահա, սպառողական շուկայում մեկ ամսում գրանցվել է 0.1 տոկոսի չափով գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. Այս դեպքում աճը կազմել է 5.8 տոկոս: Միայն արտահանման ծավալները աճել են 3.4 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 7.3 տոկոսով»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio